▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրիում սպանված տղամարդու վարած ավտոմեքենայի վթարից մահացել էին կասկածյալի եղբայրն ու հայրը․ մանրամասներ

Գյումրիում մարտի 15-ին տեղի ունեցած սպանությունից Shamshyan.com-ը նոր մանրամասներ է հայտնել, ըստ որոնց՝ սպանված տղամարդը նախքան դեպքն իր ավտոմեքենայով ավտովթարի է ենթարկվել, ինչի հետեւանքով մահացել են սպանության մեջ կասկածվող տղամարդու եղբայրն ու հայրը։

Կայքի տեղեկություններով՝ կասկածյալի եղբայրը պատերազմի մասնակից էր, վիրավորվել էր եւ պրոթեզավորման նպատակով սպանված տղամարդու մեքենայով հոր հետ մեկնում էր Երևան։ Վթարի հետեւանքով նա մահացել էր, հայրը՝ տեղափոխվել հիվանդանոց ու օրեր անց մահացել այնտեղ։ Հ. Թամոյանը, հավանաբար, լինելով հոգական ծանր ապրումների մեջ, եղբոր և հոր մահվան մեջ կասկածել է տաքսու վարորդին ու դիմել է նման արարքի։

Կայքի  տեղեկություններով՝ կասկածյալի հայրը  նախկինում աշխատել է ոստիկանության համակարգում, կոչումով՝ փոխգնդապետ էր և Գյումրիում՝   թե նա, թե նրա՝ ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում աշխատող եղբայրը ճանաչված  էին: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիում դանակի բազմակի հարվածներից սպանվել էր  37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը, իսկ ևս երկու հոգի՝ մեկը կին, հոսպիտալացվել էին։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին