▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյումրու, ռուսների ու քաղաքական շահերի մասին

 

1. Մենք կարող ենք անհրաժեշտ պահի միավորվել։ 
Հայաստանը սգում է։ Ու էական չէ՝ կա արդյոք պաշտոնական հայտարարություն, կա արդյոք թղթի մի կտոր, համաձայն որի բոլորը պետք է տխուր լինեն, փողոցներում բարձր երաժշտություն չպետք է հնչի, իսկ հեռուստատեսության եթերից պետք է հանվեն ուրախ հաղորդումները։ Տարի առ տարի հասկանում եմ, որ ծանր պահերի միավորվելու ունակությունը մեզ հետ է, միասնական բռունցք կարող ենք դառնալ անկախ պաշտոնական թղթերի առկայությունից, հեռուստատեսությունների եթերներից հանվում են հումորիկ հաղորդումները՝ անկախ սգո օրերի հայտարարությունից (չհաշված Շանթի «Բանակում»-ի, որը ինչ որ ինձ անհայտ պատճառով շարունակում էր եթեր հեռարձակվել)։ Մենք միասին ենք, երբ պետք է հասնել նպատակի, երբ բոլորին միավորող գաղափարը ճշմարիտ է ու արդարացի, երբ թույլը վիրավորված է, իսկ տմարդի անասունները կործանում են մարդկանց կյանքեր։
2. Սահմանային միջադեպերը դարձել են սովորական։
Վերջին օրերի տհաճ բացահայտումներից մեկը եղավ այն, որ սահմանին թրքական գնդակից զոհված հայ զինվորի մասին լուրը դիտարկվում է, որպես հերթական մի դեպք, որը անկախ իր ահավորությունից, կորչում է լրահոսի մեջ որպես հերթական մի ավտոպատահար կամ հերթական անգամ վատ եղանակի մասին կանխատեսում։ Շատ ցավալի է։
3. Հայաստանում բազմացել են ամեն լուր իրենց քաղաքական շահերին ծառայեցնելու պատրաստ տխմարները։
Անկախ տեղի ունեցող իրադարձություններից՝ առաջ են գալիս մարդիկ, ովքեր իրենց հայտնի լոլոներն են շարունակում կարդալ՝ մեղադրելով իրենց այս կամ այն քաղաքական հակառակորդներին, իշխանություններին/ընդդիմադիրներին/գրանտակերներին/գրանտեր բաժանողներին և այլն։ Նման մարդիկ իրենց են վնաս հասցնում, քանի որ ավելի ու ավելի են արժեզրկում իրենք իրենց ու իրենց արտահայտած կարծիքները։
Այսօր 2015 թվականի հունվարի 20-ն է՝ սգո օր գրեթե բոլոր հայերի համար։

1. Մենք կարող ենք անհրաժեշտ պահի միավորվել։ Հայաստանը սգում է։ Ու էական չէ՝ կա արդյոք պաշտոնական հայտարարություն, կա արդյոք թղթի մի կտոր, համաձայն որի բոլորը պետք է տխուր լինեն, փողոցներում բարձր երաժշտություն չպետք է հնչի, իսկ հեռուստատեսության եթերից պետք է հանվեն ուրախ հաղորդումները։ Տարի առ տարի հասկանում եմ, որ ծանր պահերի միավորվելու ունակությունը մեզ հետ է, միասնական բռունցք կարող ենք դառնալ անկախ պաշտոնական թղթերի առկայությունից, հեռուստատեսությունների եթերներից հանվում են հումորիկ հաղորդումները՝ անկախ սգո օրերի հայտարարությունից (չհաշված Շանթի «Բանակում»-ի, որը ինչ որ ինձ անհայտ պատճառով շարունակում էր եթեր հեռարձակվել)։ Մենք միասին ենք, երբ պետք է հասնել նպատակի, երբ բոլորին միավորող գաղափարը ճշմարիտ է ու արդարացի, երբ թույլը վիրավորված է, իսկ տմարդի անասունները կործանում են մարդկանց կյանքեր։

2. Սահմանային միջադեպերը դարձել են սովորական։ Վերջին օրերի տհաճ բացահայտումներից մեկը եղավ այն, որ սահմանին թրքական գնդակից զոհված հայ զինվորի մասին լուրը դիտարկվում է, որպես հերթական մի դեպք, որը անկախ իր ահավորությունից, կորչում է լրահոսի մեջ որպես հերթական մի ավտոպատահար կամ հերթական անգամ վատ եղանակի մասին կանխատեսում։ Շատ ցավալի է։

3. Հայաստանում բազմացել են ամեն լուր իրենց քաղաքական շահերին ծառայեցնելու պատրաստ տխմարները։Անկախ տեղի ունեցող իրադարձություններից՝ առաջ են գալիս մարդիկ, ովքեր իրենց հայտնի լոլոներն են շարունակում կարդալ՝ մեղադրելով իրենց այս կամ այն քաղաքական հակառակորդներին, իշխանություններին/ընդդիմադիրներին/գրանտակերներին/գրանտեր բաժանողներին և այլն։ Նման մարդիկ իրենց են վնաս հասցնում, քանի որ ավելի ու ավելի են արժեզրկում իրենք իրենց ու իրենց արտահայտած կարծիքները։
Այսօր 2015 թվականի հունվարի 20-ն է՝ սգո օր գրեթե բոլոր հայերի համար։

Սեդրակ Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին