▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գյուղացիները հարձակվել են «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցների և ոստիկանների վրա. վիրավորների մեջ են Գավառի և Սևանի ոստիկանապետերը

Երեկ՝ սեպտեմբերի 24-ի, մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով, փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները և, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գևորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը և նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։

Դրա արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը և Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։ 

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին