▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հակառակորդն արդեն այնքան է լկտիացել, որ բացահայտ հարձակում է գործում Տավուշի վրա

Հակառակորդն արդեն այնքան է լկտիացել, որ բացահայտ հարձակում է գործում Տավուշի վրա:Տավուշի մարզը ՀՀ անբաժանելի մաս է և բոլոր միջազգային պայմանագրերով դա արդեն բացահայտ ագրեսիա է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որի սահմանները ճանաչված է ՄԱԿ-ի կողմից:

Հայաստանը հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետություն /ОДКБ/ և այս կառույցը պարտավոր է գնահատական տալ կատարվածին կամ արձագանքել,ինչպես նախատեսված է պայմանագրով: 

Ցավակցում եմ այս առավոտ զոհված մեր հերոս զինվորների ընտանիքներին և հարազատներին:

Վահան Բաբայան

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին