Նոր Կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:
Թոքերի օդափոխության նսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել covid19@hti.am էլեկտրոնային հասցեին:
Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները։ Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ս-թ ապրիլի 5-ը: