▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համացանցում հայտնվել է Ան-148 ուղևորատար օդանավի կործանման տեսանյութը

 

Մերձմոսկվայում Ան-148 ինքնաթիռի կործանման տեսագրությունը հայտնվել է համացանցում: Տեսանյութը տեղադրվել է YouTube-ում: 26-րդ վայրկյանին երեւում է պայթյունը, որից հետո ինքնաթիռը թռչում է ևս մի քանի մետր և ընկնում է:

Հիշեցնենք, որ Մոսկվա-Օրսկ թռիչքն իրականացնող Ան-148 ինքնաթիռը վթարի էր ենթարկվել կիրակի օրը Մերձմոսկվային Ռամենսկի շրջանում: «Ռոսավիացիա»-ի տվյալներով՝ անձնակազմի հետ կապը ընդհատվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանից թռիչք կատարելուց մի քանի րոպե անց: Օդանավում գտնվող բոլոր 65 ուղեւորները եւ անձնակազմի 6 անդամները զոհվել են: Ուղևորների թվում հայ կին է եղել՝ Վարսիկ Սևոյանը: Օդանավի երկրորդ օդաչուն՝ հայազգի Սերգեյ Ղամբարյանը, Մոսկվայի բնակիչ էր, 12 տարվա թռիչքային ստաժ ուներ:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին