▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հանձնարարվել է արձակուրդների ավարտին ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ

Երևանում շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Այս մասին զեկուցվել է այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ:

Քաղաքապետը հանձնարարել է պատասխանատուներին արձակուրդների ավարտի նախօրեին նշված հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին