▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀԱՊԿ-ից «խեր» չկա, ընդհակառակը՝ արդեն իսկ սպասել է պետք հնարավոր կորուստների

Պուտինի նախաձեռնությամբ Սիրիան կանդամակցի ՀԱՊԿ-ին: Նման որոշում է կայացվել Պուտինի ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հետ հեռախոսազրույցի ժամանակ: Հիմա ի՞նչ է ստացվում, Պուտինը, սեփական ամբիցիաներից ելնելով, Հայաստանին ևս ներքաշեց կոնֆլիկտի մեջ: Այն, որ Պուտինն ինքնակամ իր զինվորներին և ռազմական տեխնիկան տեղակայել է Սիրիայում՝ մասնակցելու պատերազմական գործողություններին, դա ոչ ավել, ոչ պակաս ԱՄՆ-ին նվաստացնելու միտում ունի: Հիմա Սիրիայի ՀԱՊԿ-ին անդամագրվելու հետ մեկտեղ մենք ևս ստիպված կլինենք ներգրավվել Սիրիայում տիրող պատերազմական գործողություններին: Բայց արի ու տես, որ ասկյարը վերջին շրջանում այնքան է ակտիվացել, որ դժվար թե գտնվի մի ստորաբաժանում կամ տեխնիկա, որն ազատ է և ներգրավված չէ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գործընթացում: Ի՞նչ է ստացվում, մենք, մեր դարդը թողած, ուրիշինը լացենք, ինչ է թե Պուտինն է այդպես որոշել: Իսկ ո՞ւր էին ՀԱՊԿ անդամ պետությունները, երբ ռմբակոծում էին մեր սահմանամերձ բնակավայրերը: Ի՞նչ է մնում ենթադրել, որ ՀԱՊԿ-ից «խեր» չկա, ընդհակառակը՝ արդեն իսկ սպասել է պետք հնարավոր կորուստների:

 

Աշոտ Եսայան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին