Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ընդամեն 21 օր է անցել 2015 թվականում, իսկ մեր մարտական կորուստների թիվը սահմանի վրա մոտենում է 10-ի։ Ու սա այն դեպքում, երբ դեռ երկու տարի առաջ դա գրեթե կես տարվա ցուցանիշ էր։
Սա վկայում է այն մասին, որ Ալիևն իր հոտը զսպելու համար պատրաստ է էլ ավելի մեծ արկածախնդրությունների գնալ։ Գուցե նա անձնապես հակված էլ չէ էսկալացմանը, բայց փաստացի տեսնում ենք, որ նրա բանակն ավելի ու ավելի է ագրեսիվանում ու եթե նախկինում զոհերն առավելապես դիպուկահարների ձեռքի գործ էին, ապա հիմա գրեթե գիշեր չի անցնում՝ առանց դիիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձերի։
Մինչև ե՞րբ։
Ինչպե՞ս սրա դեմն առնել։
Իմ կարծիքով, պետք է պայքարել հարուցիչ պատճառի դեմ, իսկ հարուցիչ պատճառը տվյալ պարագայում այն է, որ Ադրբեջանում էլ, Հայաստանում էլ արդեն լիարժեք սերնդափոխություն է եղել ու բանակում երկու կողմերից էլ ծառայում են տղաներ, ովքեր ծնվել են արդեն զինադադարից հետո։
Ադրբեջանի պարագայում սա մասնավորապես նշանակում է, որ իրենք կորցրել են վախը՝ մեր հանդեպ։ Համենայն դեպս հասարակ զինվորի ու միջին վիճակագրական քաղաքացիական անձի մակարդակով՝ դա այդպես է։ Նրանք չեն գիտակցում նման էսկալացման հետևանքներն՝ իրենց համար, իսկ եթե գիտակցում էլ են՝ չեն հավատում դրան։
Դրա համար, պետք է այնպես անել, որ կրկին սկսեն վախենալ մեզանից։ Ընդ որում, վերջին երկու տարվա փորձը ցույց է տալիս, որ կորուստերի անհամաչափությունն ապահովելը չի տալիս ցանկալի արդյունք, որովհետև մերոնք կարող են մտնել ու մի ամբողջ դիրք վարի տան, բայց իրենց մոտ դա թաքցնեն, իսկ զոհերին սառնարանններում պահելով աստիճաննաբար դուրս տան՝ որպես ավտովթարների, հիվանդությունների, միջանձնային կոնֆլիկտների ու այլ պատահարների հետևանքով զոհվածներ ներկայացնելով։
Դրա համար պետք է մտածել այնպիսի ակցիաներ, որոնք կասկածներ չեն հարուցի ադրբեջանցիների մոտ, որ մեր կողմից են արված ու զոհերն էլ պետք է այնքան շատ լինեն, որ հնարավոր չլինի դրանք թաքցնել։
Կամ էլ պետք է գտնել տեխնոլոգիական ինչ-որ լուծում. ասենք GoPro-ներով կամ դրան ռազմական էկվիվալենտով սպառազինված մեր հատուկ նշանակայինները ոչնչացնում են ինչ-որ ի հենակետ՝ ողջ անձնակազմով հհանդերձ ու հետո դա հրապարակվում է համացանցում։
Կամ էլ ուլտիմատիվ հայտարարվում է, որ ևս մեկ դիվերսիայի փորձ ու նավթամուղը սիրուն ձևի կհանդիպի Տոչկա-Ու-ի մարտագլխիկի հետ...
Այս ամենը կրակի հետ խաղալ է ու պատերազմի լիարժեք վերսկսման ռիսկ է պարունակում, բայց էլի կկրկնվեմ՝ ժամանակն է, որ մեր հասարակությունը սկսի մարսել այդ գաղափարը, որ պատերազմը ոչ միայն հնարավոր է, այլև անխուսափելի։
Թե չէ սենց գնա, սրանք այնքան կլկտիանան, որ ամսական տասնյակ զոհեր կսկսեն գրանցվել երկուստեք ու դա կարող է տևել անվերջ, մինչև կողմերից մեկը չկոտրվի։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ:
Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը: