▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հաղորդագրություններ էր ուղարկել քրոջը». Երևանում դանակահարել են 21-ամյա երիտասարդի

Երեկ՝  փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:40-ի սահմաններում  «Աստղիկ»  բժշկական կենտրոնից  ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:



 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ:

 Հիվանդանոցում բժիշկները  ոստիկաններին հայտնել են, որ այդ քաղաքացին ի վիճակի չէ կատարվածի մասին այդ պահին բացատրություն տալու:

Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 21-ամյա Արտյոմ Բ.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության  և հետաքննչական բաժանմունքների ծառայողները պարզել են, որ  Արտյոմ Բ.-ն հիվանդանոց է տեղափոխվել  Տերյան փողոցում գործող «Ցիտադել» բիզնես կենտրոնի մոտից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառն էլ եղել է այն, որ Արտյոմ Բ.-ն հեռախոսային SMS հաղորդագրություններ է ուղարկել Երևանի բնակիչ, 19-ամյա Ն. Կ.-ին, վերջինս էլ այդ մասին հայտնել է իր երկվորյակ եղբորը՝ Նարեկ Կ.-ին: Վերջինս էլ Արտյոմ Բ.-ին հայտնել է, որ չփորձի շարունակել հաղորդագրություններ ուղարկել քրոջը,  սակայն Արտյոմը խոստումը չի կատարել և կրկին հաղորդագրություն է  ուղարկել:

Այդ մասին իմանալով, Նարեկ Կ.-ն հանդիպման  է հրավիրել Արտյոմ Բ.-ին, որի ժամանակ էլ վիճաբանություն է առաջացել և Նարեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Արտյոմ Բ.-ին:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին