▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ փորձագետները շարունակում են հարցազրույցներ տալ ադրբեջանական մամուլին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Հայ փորձագետները շարունակում են հարցազրույցներ տալ ադրբեջանական մամուլին։ Գիշերը Ալեքսանդր Իսկանդարյանի հետ զրույցն են հրապարակել։ Մինչ այդ՝ Աղասի Ենոքյանի և այլն։

Չեմ ուզում կոպիտ լինել, բայց հատկապես այս փուլում նման համագործակցությունն ինձ համար, մեղմ ասած, անհասկանալի է։ Ո՞րն է դեպի ադրբեջանական մամուլ այսպիսի մղման պատճառը։

Միթե՞ ոչ մի դիսկոմֆորտ չեն զգում, երբ որ պատասխանում են նրանց՝ բացահայտ արհամարհական և քարոզչական երանգավորումներով հարցերին... Չգիտեմ։ Փաստը միայն այն է, որ հաքքին.ազ֊ը վաղուց արդեն տեղեկատվական գործոն է դարձել ոչ միայն Ադրբեջանում, այլև Հայաստանում։ Այդ թվում՝ ի շնորհիվ հայ փորձագետների ջանքերի։ Ապրեք, տղերք...

Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին