Հին չինական կայսրերը սեփական տերությունները ցանկանում էին ձևավորել կամ մեկ էթնոսի շուրջ, կամ էլ լավագույն դեպքում փորձում էին գրաված ժողովուրդներին ձուլել սեփական ազգի հետ, թե մշակութային և թե կրոնական առումով:
Նույնը նաև այսօր է: Շատ ու շատ պետություններ, երբ առաջին հայացքից կարծես կայուն վիճակում և զարգացման ճանապարհին են, համար մեկ խնդիր են տեսնում երկրի խառը բնակեցվածությունը: Այսօր այս հարցը դարձել է լուրջ մարտահրավեր մի շարք պետությունների համար:
Կան պետություններ, որոնց համար տարածաշրջանային դոմինանտ դիրք զբաղցնելուն խանգարող հանգամանքներից մեկն ունիտարության փոքր տոկոսն է: (Նման խնդիր այսօր ունի որոշ չափով Իրանը, միջին Ասիայում՝ Ղազախստանը)
Նման պետություններում սովորաբար գալիս է մի շրջան, երբ նույն տանիքի տակ ապրող ազգերի միջև առաջանում է էթնիկ հողի վրա կոնֆլիկտներ. օրինակ տվյալ պետության ներկայացուցիչը չարությամբ է լցվում իր երկրի տարածքում բնակվող այլազգիների նկատմամաբ, եթե տեսնում է որ իշխանությունները մի փոքր ավելի շատ են ընդառաջում նրանց և ընդհակառակը (իսկ սա անխուսափելի խնդիր է): Ծնված միջէթնիկական բախումներն ու տարանջատումներն էլ կարող են բերել միջպետական որոշակի տարաձայնություններ:
Հայաստանը աշխարհում ամենաունիտար պետությունների շարքին է պատկանում:
Մենք էլ նման ձևով ենք տարբերվում մնացած շատ պետություններից, սակայն դա,բնականաբար, բավարար հիմք չէ տարածաշրջանում լիդերի դեր ստանձնելու համար: