Ադրբեջանն անցել է նոր մարտավարության: Այլևս Հայաստանի դեմ կռվում են ոչ թե ազերիները, այլ, այսպես ասած, Իսլամական Պետության վարձկան զինվորները:
Ըստ հավաստի տեղեկությունների` ադրբեջանական կողմն այս օրերին կրում է բազմաթիվ մարդկային կորուստներ, սակայն ադրբեջանական հանրությունը դրա մասին չի իրազեկվում, քանի որ ըստ տրամաբանության, զոհվողները վարձկան իսլամիստներն են, որոնք ոչ տեր ունեն ոչ էլ տիրական, դրա համարել Ադրբեջանի իշխանությունը տեղեկություն չի տալիս սրանց զոհվելու մասին:
Պետք է նշեմ,որ Ադրբեջանը Արցախյան հակամարտության մեջ մտցնելով իսլամիստ ծայրահեղականների, կատարում է մեծագույն սխալն իր երկրի համար:Իսլամիստները վաղ թե ուշ կսկսեն հողին հավասարացնել Բաքուն և մնացած տարածքները,ինչպես վերաբերվեցին Իրաքի հետ...
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտի է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն ցավոք հայկական կողմը ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը: