Դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Նորին Գերազանցություն Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի եւ Մալթայի Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ` Հայաստանի եւ Մալթայի Ուխտի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման մեջ նշանակալի ավանդի համար Մալթայի Ուխտում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը պարգեւատրվեց Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, որը նրան հանձնեց Մալթայի Ուխտի տեղապահը:
Նույն օրը պարգեւատրվեցին նաեւ Մալթայի Ուխտում հավատարմագրված 4 այլ դեսպաններ:
Մալթայի Ուխտի Մեծ վարպետի նստավայրում կայացած շքանշանների հանձնման հանդիսավոր արարողության ավարտին դեսպան Մինասյանը դիվանագիտական կորպուսի պարգեւատրված ներկայացուցիչների անունից հանդես եկավ ելույթով: