▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի քաղաքացին Եռագույնը կարող է ծածանել հանրային ցանկացած վայրում

Հայաստանի քաղաքացին Եռագույնը կարող է ծածանել հանրային ցանկացած վայրում: Եթե մարդը ծածանում է պետական դրոշը, դա միայն խոսում է նրա քաղաքացիական ինքնագիտակցության մասին:

Ի դեպ, այսօր ազգային հերոս Մովսես Գորգիսյանի նահատակության օրն է, մի մարդ, ով խորհրդային ամբողջատիրության օրոք, Ազատության հրապարակում առաջինը ծածանեց Եռագույնը:

Սուրեն Սուրենյանց

Հիշեցնենք, որ Երևանի կենտրոնում անվտանգության աշխատակիցներն արգելել են ազատամարտիկ, Տիգրան Մեծ բարեգործական կազմակերպության նախագահ Սրապիոն Գևորգյանին լուսանկարվել Կասկադում` եռագույն դրոշով` պատճառաբանելով, թե տարածքը մասնավոր է... 

Ավելի ուշ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի համադրող-օգնական Արմեն Եսայանցն անդրադառնալով միջադեպին` գրել է, որ Կասկադում ոչ թե ցանկացել են եռագույնով լուսանկարվել, այլ վավերագրական ֆիլմ նկարել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին