▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան անդրադարձել է Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին՝ փորձելով այն կապել ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախի մասնակցության հարցի հետ:

 

 

«Եթե Հայաստանն Անվտանգության խորհրդի նիստն անցկացնում է Ստեփանակերտում, ապա այլեւս անհրաժեշտություն չկա բանակցություններին փորձել ներգրավել Լեռնային Ղարաբաղի հայերին», - ասել է Աբդուլաեւան՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի այցն Արցախ եւ մասնակցությունը համատեղ նիստին:

«Կարող եմ ասել, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանի վարչապետը, հնչեցնելով «Ղարաբաղի հայության» գաղափարը, վերջ է դրել բառախաղին՝ հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հանդիսանում են ոչ թե «ժողովուրդ», այլ հայկական համայնք»,- «Թրենդ» գործակալության փոխանցմամբ՝ հավելել է ԱԳՆ խոսնակը:

 

 

 

 

 

 

 

 

Այսպիսով՝ Ադրբեջանը փաստորեն, ինքն է փորձում բառախաղ անել. ՀՀ Անվտանգության խորհրդի նիստն Արցախում անցկացնելն ամենեւին չի նշանակում, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին եւ ձայն տվել Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած ուժին:

Աղբյուր՝armtimes.com

Կարդացեք նաև՝ Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին