▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանում բռնությունը հասցվել է լեգալության մակարդակի

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարծում է, որ հեռուստատեսությամբ փառաբանվող կրիմինալի եւ անտարբերության արդյունքում Հայաստանում աճել է անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների թիվը: Գասպարյանը միանգամայն ճիշտ է, սակայն խնդիրը վերաբերում է ոչ միայն հեռուստաընկերություններին ու դրանց ազդեցությանն անչափահասների վրա: Այն պարագայում, երբ չկա հավատ պետական կառույցների հանդեպ, բռնությունը, դրա միջոցով հարցեր լուծելու պրակտիկան սովորական են դարձել հասարակության բոլոր խավերի համար: Բռնությունը հասցվել է լեգալության մակարդակի՝ դառնալով հարցեր լուծելու միջոց: Այդպես ձևավորվում է իշխանություն, նույն կերպ հայրը կարող է քաշել իր աղջկա թասիբը՝ նրան դժբախտացնելու գնով: Օրինակներ կարելի է շատ բերել, որոնք բոլորը, ցավոք, դեգրադացնում են մեր հասարակությունը:

Սուրեն Սուրենյանց
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին