Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Զինում է տառացիորեն, իսկ մենք ընկել ենք ռուսի մեջ բարեկամ ու թշնամի ենք ման գալիս:
Ամռան դեռ առաջին ամսվանից հասկանում ենք,որ Անթալյայում բոլոր հյուրանոցների մեծ մասը հայերով է զբաղեցված: Հասկանում ենք ,որ զարգացնում ենք Թուրքիայի տնտեսությունը, մի երկրի ,որը զինում է ադրբեջանին: Հասկանում ենք, ու ոչ մի բան մեզ չի խանգարում դեռ մարտ ամսվանից բռոնյա անել հաջորդ ամառվա դպի Անթալյա տոմսերն ու հյուրանոցի համարները:
Մի հատ բարի եղեք հանեք ձեր հագի շորն ու նայեք,թե որտեղի արտադրանք է: 95 տոկոս շորերի վրա գրված է ,, մեյդ ին թուրքիա,, : Գրված է ,քանի որ մեր առևտրականների օր օրի շատացող բանակը ամեն օր Թուրքիաներում է: Հիշում եք չէ ով է թուրքիան? Այն պետությունը ,ով վարձու մարդասպաններով ապահով է ադրբեջանական բանակը, որպեսզի սպանի հենց այդ հանգստացողի ու առևտրականի երեխային:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանին,մի հոդված աչքովս ընկավ,որտեղ ասվում էր,որ Պուտինը առաջինը զենք առաջարկել է Սերժին,բայց վերջինս դրա գնման համար պատմել է Գյուլնազ տատու հեքիաթները: Հիմա թե որքանով է ռուսը բարոյական ,կամ անբարոյական ,պետք է սկսենք այնտեղից,թե որտեղ է թաղված շան գլուխը:
Իսկ մինչև այդ շարունակենք զինել ադրբեջանական բանակը: Դա ռուսից ավելի լավ ստացվում է մեր մոտ: