▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ազգագրական պարը և տարազները ռուսական «Модный приговор» հաղորդման տաղավարում

Ռուսաստանի առաջին ալիքով հեռարձակվող «Модный приговор» հաղորդումն իր հերթական թողարկման ժամանակ անդրադարձ է կատարել հայկական տարազներին: Հաղորդմանը հրավիրված է եղել «Տերյան» մշակութային կենտրոնի տնօրեն, դիզայներ, տարազագետ Լիլիթ Մելիքյանը, ով ծրագրի ընթացքում պատմել և մանրամասնել է հայկական տարազների պատմության, դրանց ինքնատիպության, հիմնական բաղադրիչների և խորհրդանիշների մասին:

Ավելացնենք նաև, որ «Модный приговор»-ում հայկական շունչն ու մթնոլորտը էլ ավելի է ամբողջացել «Հայաստանի ծաղիկները» պարային համույթի ազգագրական պարի շնորհիվ:

Տեսանյութը դիտել` 14:04 րոպեից

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին