REPLIK.am-ը գրում է, որ սա կուրսանտ Հայկազ Բարսեղյանի զարհուրելի սպանության համար կալանավորված 4 ուսանողներից մեկի՝ Վաչե Սահակյանի լուսանկարն է:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում: Նշենք նաև, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Մեղադրանք է առաջադրվել Հայկազ Բարսեղյանի համածառայակիցներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին, նրանք կալանավորված են:
Հիշեցնենք նաև, որ երեկ ձեր ուշադրության էինք ներկայացրել Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետի որդուն:
Լուսանկարը՝ REPLIK.am-ի