▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայր Անտոնն ազատության մեջ է

Hraparak.am-ը գրում է.

Երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թոթոնջյանը, ում 2015 թ-ի նոյեմբերի 25-ին Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի անդամների հետ առնչություն ունենալու համար կալանավորել էին, ստորագրությամբ ազատ են արձակել: Հայր Անտոնի ազատ արձակվելու լուրին հաջորդեց իր իսկ կողմից Գյումրիում հիմնադրած «Ռադիո Մարիամը Հայաստանի» -ի հաղորդագրությունը,որում մասնավորապես ասվում է. ««Ռադիո Մարիամը», որպես իրավաբանական անձ, ոչ մի առնչություն չունի վերոհիշյալ քրեական գործի շրջանակում որպես մեղադրյալներ ներգրավված և /կամ կալանավորված անհատների հետ և կազմակերպության գործունեությանը խանգարող միակ հանգամանքը թերևս գույքի ու փաստաթղթերի ժամանակավոր բացակայությունն է` տարվող նախաքննության կապակցությամբ»: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին