▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրն ու որդին արդարացվեցին

 

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց արդարացման դատավճիռը՝ երկու անձի վերաբերյալ:
58-ամյա Գևորգ Մարտիրոսյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդուն առևանգելը, և 185-րդ 2-րդ մասի 2-րդ կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ խոշոր չափերի վնաս պատճառելով, մեղադրանքում ու ճանաչվեց անմեղ:  Նրանց նկատմամբ ընտրված «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոց վերացվեց:
Իսկ նրա որդին՝ 33-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, արդարացվեց ու ճանաչվեց անմեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանը Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյաններին պարզաբանեց արդարացվածի իրավունքներն ու հնարավոր հատուցում ստանալու կարգը:    
Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Մարտիրոսյանը, 2013թ. մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում վարելով ՋԻՊ ավտոմեքենան, իրեն հետևելու պատճառով Տիգրան Բաբլոյանի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար իր վարած ավտոմեքենայի առջևի մասով երեք անգամ հարվածել է Տ.Բաբլոյանի վարած ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետև կրկեսի մոտ Տ.Բաբլոյանը կայանել է իր վարած ավտոմեքենան և կոնֆլիկտից խուսափելու նպատակով վազել է կրկեսի բակ, իսկ Գ.Մարտիրոսյանը հետապնդելով բացահայտ առևանգել է նրան, այն է՝ նույն պատճառով, որդու՝ էդուարդ  Մարտիրոսյանի հետ միասին ձեռքերով հարվածներ են հասցրել Տ.Բաբլոյանի մարմնին և բռնություն գործադրելով նրա վրա՝ վերջինիս կամքին հակառակ տեղափոխել են Ագաթանգեղոս փողոցում կայանված ԶԻՊ ավտոմեքենայի մոտ, հետևի նստատեղի դռնով տեղավորել մեքենայի սրահում, որից հետո բռնությամբ իջեցնելով ավտոմեքենայի սրահից՝ նրան տեղավորել են նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տեղափոխել ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին։
- See more at: http://www.pastinfo.am/hy/node/55294#sthash.zhKSwNLt.dpuf

«Փաստինֆո»-ն գրում է. Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակվեց արդարացման դատավճիռը՝ երկու անձի վերաբերյալ:

58-ամյա Գևորգ Մարտիրոսյանն արդարացվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով՝ մարդուն առևանգելը, և 185-րդ 2-րդ մասի 2-րդ կետով՝ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը՝ խոշոր չափերի վնաս պատճառելով, մեղադրանքում ու ճանաչվեց անմեղ:  Նրանց նկատմամբ ընտրված «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոց վերացվեց:

Իսկ նրա որդին՝ 33-ամյա Էդուարդ Մարտիրոսյանը, արդարացվեց ու ճանաչվեց անմեղ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով:Դատարանը Գևորգ և Էդուարդ Մարտիրոսյաններին պարզաբանեց արդարացվածի իրավունքներն ու հնարավոր հատուցում ստանալու կարգը:    

Ըստ մեղադրանքի՝ Գևորգ Մարտիրոսյանը, 2013թ. մարտի 6-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ագաթանգեղոս փողոցում վարելով ՋԻՊ ավտոմեքենան, իրեն հետևելու պատճառով Տիգրան Բաբլոյանի վարած ավտոմեքենան կանգնեցնելու համար իր վարած ավտոմեքենայի առջևի մասով երեք անգամ հարվածել է Տ.Բաբլոյանի վարած ավտոմեքենայի հետնամասին՝ դիտավորությամբ նրան պատճառելով խոշոր չափերի՝ 650 000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Այնուհետև կրկեսի մոտ Տ.Բաբլոյանը կայանել է իր վարած ավտոմեքենան և կոնֆլիկտից խուսափելու նպատակով վազել է կրկեսի բակ, իսկ Գ.Մարտիրոսյանը հետապնդելով բացահայտ առևանգել է նրան, այն է՝ նույն պատճառով, որդու՝ էդուարդ  Մարտիրոսյանի հետ միասին ձեռքերով հարվածներ են հասցրել Տ.Բաբլոյանի մարմնին և բռնություն գործադրելով նրա վրա՝ վերջինիս կամքին հակառակ տեղափոխել են Ագաթանգեղոս փողոցում կայանված ԶԻՊ ավտոմեքենայի մոտ, հետևի նստատեղի դռնով տեղավորել մեքենայի սրահում, որից հետո բռնությամբ իջեցնելով ավտոմեքենայի սրահից՝ նրան տեղավորել են նույն ավտոմեքենայի բեռնախցիկում, ապա տեղափոխել ՀՀ ոստիկանության էրեբունու բաժին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին