|
Փետրվարի 14-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Չարենց փողոցում որպես մերսման սրահ գործող տարածքը, ի թիվս այլնի, ծառայում է որպես հասարակաց տուն, որտեղ հավանաբար զբաղվում են պոռնկությամբ։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ մերսման սրահը փաստացի պատկանում է մարզերից մեկի բնակիչ 42-ամյա Հենզել Պ-ին, իսկ մերսման սրահի տնօրենը հանդիսանում է Երևանի բնակիչ 38-ամյա Գրետա Զ-ն և նշված մերսման սրահում մատուցում են նաև սեռական ծառայություններ։ Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Դիտեք նաև՝ |
Հենզելն ու Գրետելը կասկածվում են մերսման սրահի անվան տակ սեռական բնույթի ծառայություններ մատուցելու մեջ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


