▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերիք է, Ձեր անտաղանդությունը ցուցադրելով՝ լրատվականների վրա աչոկ հավաքեք

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Այսօր ամբողջ օրը հանդիպում եմ օգտատերերի գրառումներին, որոնց միջոցով նրանք հորդորում են լրատվական կայքերին, որ հայ դիպուկահար աղջիկների նկարները չտարածեն, շոու բիզնեսին այս օրհասական պահին չանդրադառնան, կիսամերկ աղջիկների նկարներ չհրապարակեն, ուղիղ միացումներ չտան: Հերիք եղավ էլի, այ անտաղանդներ: Լրատվական կայքի ֆունկցիան ինֆորմացիա տարածելն է, որ հասարակությունը և նաև ձեր պես անտաղանդները տեղեկանան, թե ինչ է կատարվում տարածաշրջանում և աշխարհում: Ոչ ոք , ձեզ չի ստիպում հետևել լրատվական կայքերին: Նստեք  ձեր բազկաթոռներին ու հեռուստացույց դիտեք, կամ էլ համացանցում ղզիկ գրառումներ կատարեք՝ ձեր անտաղանդությունը ի ցույց դնելով աշխարհին: Իհարկե կան գաղտնիքներ, բայց դիմակով աղջկա նկարներ տարածելով՝ ի՞նչ վնաս են պատճառում նրանց լրատվականները; Դուք հո գյորմամիշ չե՞ք,արա: Թե ձեզ թվում է, որ ՊՆ-ն ձեզնից քիչ է հասկանում ու տիրապետում իրավիճակին: Թե՞ մտածում եք որ լրատվականները մի քանի լայքի համար պիտի վնասեն ազգի հերոսուհիներին: Կամ այ ղզիկ օգտատերեր, որ այս կամ այն աղջկա նյութի տակ վիրավորական քոմենթ եք թողնում, մտածու՞մ եք արդյոք, որ դրանով ցուցադրում եք ձեր իմպոտենտ մտածելակերպը և ոչ միայն: Ասենք թե երգչուհին կարճ շրջազգեստով նկար է հրապարակել: Պարտադի՞ր է, որ դուք անվայելուչ բառերով քոմենթ գրեք այդ լուսանկարի տակ: Դուք հո գոմի՞կ չեք արա: Այ անթասիբներ, ոնց կարող է 40 տարեկան հայ տղամարդը հայհոյանք գրի, թեկուզ ամենաանճաշակ, բայց 20-22 տարեկան դերասանուհու, թեկուզ անտաղանդ դերասանուհու թեկուզ ոչ գրագետ ձևակերպված մտքի տակ: Ինչ է, դրանով ավելի տղամա՞րդ եք ձեզ զգում:
Հիշեք մի կարևոր բան՝ եթե ես (ու ոչ միայն ես) տեսնում եմ,  որ որևէ ֆեյսբուքյան օգտատեր, որը չունի նկար, ակնհայտ կեղծ պրոֆիլ է, կամ ամպագոռգոռ անուն ազգանունով, բայց այծի լուսանկար տեղադրած օգտատեր է, կամ տանը մնացած օրիորդ, որի օրգանիզմի թարախը լավագույն դեպքում սեփական ուղեղն է մթագնում, կամ տղամարդ, որի զազրախոսությունը ու աբիժնիկությունը   տեղիք են տալիս մտածելու, որ վերջինս  տանը կիսաշրջազգեստով է ման գալիս՝ որևէ վիրավորական քոմենթ է թողնում իր հետ կապ չունեցող որևէ նյութի կամ լուսանկարի տակ՝ ես ու շատ շատերս նողկում ենք նման ոչնչություններից: Մի քիչ վեհանձն եղեք, մի քիչ բարձր եղեք, մի քիչ տղամարդ եղեք: Չէ, որ, եթե որևէ կարգին տղա ձեր նման գրառումների համար ձեզանից պատիվ պահանջի կամ ստիպված լինեք պատասխան տալու՝ ամենաշատը լեղաճաք եղած գարշոկ եք ման գալու: Մի քիչ ձեզ տեսած պահեք: Լրատվական կայքերում աշխատողները ձեզանից քիչ ուղեղ հաստատ չունեն, ու եթե նման տաղտկալի քոմենթներին չեն պատասխանում, ուրեմն նման գրիչներին ուղղակի շան տեղ չեն դնում: Խորհուրդ կտամ լավ մտածեք, հոդվածիս պատասխան տալուց առաջ...

Արևիկ Վիկտոր Անանյաններ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին