«Հերոսը չի սողում»,- Մանվել Գրիգորյանի գործով նախնական դատական նիստի ժամանակ խոսելով ամուսնու գործի մասին՝ ասել է Նազիկ Ամիրյանը: «Շոու են սարքել, իսկ ապացուցելը հետո կերևա դատարանում: Զենք-զինամթերքը բոլորն օրինական են»,- անդրադառնալով մեղադրանքին՝ շարունակել է Գրիգորյանի կինը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել էր ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար:

Կարդացեք նաև՝ ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը
Ունենք պատվի խնդիր, իմ հարազատ ընկերներն էլ ինձ չեն հասկանում. Մանվել Գրիգորյան
Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են


