▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք. Մխիթար Հայրապետյան

 

Այսօր կայացած մամուլի ասուլիսում ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է հեղափոխությունից հետո հայրենադարձված ընտանիքներին: Մխիթար Հայրապետյանը նշել է.

 

 

 

 

 

 

 

 

 

«Հեղափոխությունից հետո հայրենադարձվել է ավելի քան 450 ընտանիք, որոնց հետ նախարարությունը ամենօրյա կապի մեջ է: Ամենաշատը Հայաստան են վերադարձել ՌԴ-ից, Իրանից և ԱՄՆ-ից: Հայրենադարձ ընտանիքներին տրամադրվել է իրավաբանական խորհրդատվություն, փորձել ենք օպերատիվ կերպով լուծել այն խնդիրները, որոնք չէին պահանջում օրենսդրական նախաձեռնություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Սա այն թիվն է, երբ հայրենադարձված ընտանիքն ուղղակի եկել է նախարարություն: Հայրենադարձված ընտանիքների թիվն, անկասկած, ավելի մեծ կլինի»,- տեղեկացրել է Հայրապետյանը:  

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին