Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տարածել են www.bellingcat.com կայքում հայտնված հոդվածը, որի հեղինակն, իբր, Մասիս Ինգիլիսյանն է:
Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանը «նախիջևանյան նոր, ռազմավարական նշանակության բարձունքներ է ազատագրել»:
Կայքում հայտնվել են արբանյակային լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվել «վերահսկողություն սահմանել նախիջևանյան ուղղությամբ ռազմավարական դիրքերից մեկում»: Ադրբեջանում դա ընդունել են որպես «նոր բարձունքների ազատագրում»:
Նշենք, որ օրեր առաջ էլ այդ երկրի նախագահն էր հայտարարել նախիջևանյան հատվածում 10 հազար քառ. կմ հայկական կողմից «ազատագրելու» մասին:
«Զարմանալի է, որ մի երկրի գերագույն-գլխավոր հրամանատար տեղյակ չէ, որ իր զորքերը հողեր են ազատագրում իրենք իրենցից: Եթե այդ տարածքների նկատմամբ հայկական զորքերը երբեք, սկսած դեռ 1988-89թթ. երբեք ուղիղ վերահսկողություն չեն ունեցել, ապա ումից են նրանք դա ազատագրել»,- ասել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ով նաև հերքել է, որ հոդվածի հեղինակը Մասիս Ինգիլիսյանն է:
Աղբյուր՝ ԱՐՑԱԽ ԼՐԱՏՎԱԿԱՆ