▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ ՊՆ զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով

Ապրիլի 25-ին՝ ժամը 20:15-ին, Իջեւանի զորամասերից մեկում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Հովհաննես Վաչիկի Պետրոսյանի դին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Դեպքը տեղի է ունեցել զորամասի կրակային դիրքում, շարքային Հովհաննես Պետրոսյանին հայտնաբերել են գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով՝ իրեն ամրակցված «ԳԱԶ 66» մակնիշի զինհամարանիշի կունգի թափքում:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին