▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ յուրաքանչյուր չինովնիկ և օլիգարխ պետք է պատասխան տա իր ամեն մի քայլի համար հասարակությանը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

«2015թ փետրվարի 12-ից հետո լրագրողի այն հարցին, թե ինչպես եմ վերաբերվում Սերժ Սարգսյանի այդ քայլին (խոսքը Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հեռացնելու մասին էր), ասացի, որ շատ լավ եմ վերաբերվում: Ավելին, այդ քայլը ուշացած էր, բայց եթե նման կերպով չվարվի նաև ՀՀԿ բոլոր օլիգարխների հետ, ապա այդ քայլերը կոպեկի արժեք չեն ունենա և դա կդիտարկվի լոկ միջանձնային հարաբերությունների հարթությունում: Անցել է ընդամենը մեկ տարուց մի քիչ ավելի: Հիմա մենք ունենք բոլորովին այլ իրականություն: Եվ այս իրականության մեջ, երբ հասարակության պահանջը շատ ավելի հստակ է ձևակերպվում, նորից կարող եմ ասել
Եթե այս վերջին պաշտոնանկությունները զուտ «գոլորշին թողնելու» համար են, ապա դրանք կոպեկի արժեք չեն ունենալու (ինչպես դա եղավ նախորդ՝ օլիգարխների դեպքում, և հենց դրա հետևանքների ականատեսն ենք այսօր): Նախ չպետք է սահմանափակվել միայն պաշտոնանկություններով (որովհետև նոր եկած պաշտոնյան կանի նույնը՝ համոզված լինելով, որ առավելագույնը, ինչ իրեն կարող է սպառնալ, պաշտոնանկությունն է, իսկ թալանած գումարներն ինքը կվայելի պանամաներում) և երկրորդը՝ փոփոխությունները բացի անձնական բնույթից պետք է կրեն համակարգային բնույթ:

Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր չինովնիկ և օլիգարխ պետք է պատասխան տա իր ամեն մի քայլի համար հասարակությանը: Դա է այս ճահճից դուրս գալու միակ ճանապարհը»:


Կարեն Քոչարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին