▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հիմա էլ մի հիվանդ աղջկա են գտել ու նրան խայտառակելով ազգովի հրճվում են

Հիմա էլ մի հիվանդ աղջկա են գտել ու նրան խայտառակելով ազգովի հրճվում են: Ես զարմանում եմ ինչպես կարելի է թեկուզ ծիծաղել մարդու հիվանդության վրա, է ձեր ծեր տատիկ պապիկներին տկլոր նկարեք դրեք համացանց լավ կհրճվենք ազգովի: Անօրինական երկրի անօրինական քաղաքացիներ, մի պահանջեք այս երկրից ոչ մի արդարություն քանզի ինքներդ արդար չեք ոչ ձեր խղճի ոչ էլ ձեր Աստծու առաջ: Ես հաճույքով կխայտառակեի ու քացուս տակ կգցեի էն լրագրողներին որ այդ հիվանդ աղջկա տեսանյութը տարածում են: Իսկ իմ բոլոր ֆեյսբուքյան ընկերներին որ մի լավ ուրախացան այդ տեսանյութի վրա խնդրում եմ ինքնահեռացվեն իմ ընկերների շարքից: Մարդիկ` խիղճներդ կորցրել նախիրի եք վերածվել, բարձր արժեքներից եք խոսում, հայ լինելուց եք խոսում, մեկ մեկ մտածում եմ որ արժանի եք ամեն տեսակի նվաստացման ձեզանից ոչնչով չտարբերվող իշխանավորներից: Վաղը կարող է ձեզանից ցանկացածը լինել նման իրավիճակում, ձեզանից յուրաքանչյուրը ով ծիծաղում է հիվանդի վրա կարող է վաղը իր ամենասիրելի մարդուն տեսնել այդ վիճակում, ոչ մեկդ ապահովված չեք ոչ հոգեկան շեղումից ոչ էլ հաշմանդամությունից մտածեք այդ մասին...

 

Արշակ Զաքարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին