▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմնադիր խորհրդարանի» 2 անդամներ բերման են ենթարկվել.նրանցից մեկի նկատմամբ բռնի ուժ են կիրառել

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի առջև  վիճաբանություն է տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և ոստիկանների միջև:

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեքենաները բերել են տուգանային հրապարակ ու չեն ասում, թե ինչի համար:

«Մտադրված պահել են ամենաշատ վնասված մեքենաները, որպեսզի ասուլիսին  դրանք չներկայացվեն»,-ասաց նա՝ հավելելով, որ ժամը 13:00-ին նախատեսված ասուլիսն ամեն դեպքում կկայանա:

Կարո Եղնուկյանը հայտնեց նաև, որ այս պահին բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» 2 անդամներ Հայկ Գրիգորյանն ու Գևորգ Սաֆարյանը: Վերջինի նկատմամբ բռնի ուժ են կիրառել:

Անի Կարապետյան

 

 

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնի առջև  վիճաբանություն է տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և ոստիկանների միջև:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ մեքենաները բերել են տուգանային հրապարակ ու չեն ասում, թե ինչի համար:
«Մտադրված պահել են ամենաշատ վնասված մեքենաները, որպեսզի ասուլիսին  դրանք չներկայացվեն»,-ասաց նա:
 Նշենք, որ այս պահին բերման են ենթարկվել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Հայկ Գրիգորյանն ու Գևորգ Սաֆարյանը: 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին