Քիչ առաջ Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին։
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի առաջ այսօր՝ փետրվարի 5-ին, վաղ առավոտից վիճաբանություն է տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» անդամների եւ ոստիկանների միջեւ:
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այսօր ժամը մեկին Մյասնիկյանի արձանի մոտ ասուլիս էր նախատեսված՝ Բերձորի դեպքերի վերաբերյալ: