▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիմնական կասկածյալը շարունակում է մնալ Վլադիմիր Գասպարյանը». Նավակ Ճոճողը

a1plus.am-ը գրում է. Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի փարատել շաբաթ օրը ծեծի ենթարկված ակտիվիստ Վիլեն Գաբրիելյանի կասկածները։

«Հիմնական կասկածյալը իմ համար ինքն ա»,- կայքի հետ զրույցում շեշտում է Վիլեն Գաբրիելյանը։ Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ոստիկանապետն անդրադարձել էր ակտիվիստին դաժանաբար ծեծելու փաստին, ավելի ստույգ՝ Վիլենի այն հայտարարությանը, թե այդ ծեծը պատվիրել են Վլադիմիր Գասպարյանն ու փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։
«Ես էնքան հնարավորություններ ունեմ, եթե իմ մեջ չարս լինի հա, որ ես օգտագործեմ դրանք…ես էնքան բաներ եմ տեսնում, որ ինչ ա ամեն օր պետքա մահակն առնենք, ընկնենք մարդու հետևից, տխմարություն ու տգիտություն ա»,-մասնավորապես ասել էր ոստիկանապետը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին