«...և այնուամենայնիվ հոգեհանգիստն ուղիղ եթերով ցուցադրելը ոչ միայն հանգուցյալի, այլև բոլոր ներկաների իրավունքների կոպիտ խախտում է, իմ շատ սիրելի կոլեգաներ»,-այսպես է արձագանքել լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում`փոքրիկ Սերյոժայի հոգեհանգստյան արարողությունն ուղիղ եթերում ցուցադրելու փաստին։
Լրագրողը նաև ավելացրել է. «Սիրելիներ, դրսի տեխնոլոգները մի լավ շոշափեցին մեր հասարակության դիմադրողականությունը և հասկացան, որ մեղմ ասած՝ խոցելի ենք ահավոր.հակամարտության մեջ գտնվող երկիրն այսպիսի թույլ դիմադրողականություն ցույց տալու իրավունք չունի....իսկ սահմանի բերանին մեր որդիներն են։Մտածենք, ողբալու արանքում»: