168.am-ը գրում է.Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց խոսել Գյումրիում տեղ ունեցած ողբերգական սպանության մասին՝ ասելով. «Այն, ինչ ասված է՝ ասված է, ավելորդ եմ համարում որևէ մեկնաբանություն անելը»: Նա չպատասխանեց նաև հարցին՝ արդյոք միակ մեղադրյալ ռուս զինվորական Վալերի Պերմյակովը կփոխանցվի՞ հայկական կողմին, թե՞ ոչ՝ պատճառաբանությամբ, թե ինքն այն իրավասու պաշտոնյան չէ, որը տիրապետում է համապատասխան տեղեկատվության: «Չեմ ուզում լրացուցիչ իրավական մեկնաբանություններ անել, պահը կգա և դրա մասին ես կասեմ: Իմ լռությունը պայմանավորված է նրանով, որ չեմ սիրում ավելորդ մեկնաբանություններ անել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում