Այսօր՝ օգոստոսի 21-ին, մի խումբ քաղաքացիներ նստացույց են անում Կենտրոնական բանկի շենքի դիմաց: Նրանց պահանջն է՝ մեկ տարվա վարկային արձակուրդը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այցելել է նստացույցի մասնակիցներին:
«Առանց աշխատելու ո՞նց ես ուզում վարկդ վճարես, ի՞նչ ես աշխատում. ամբողջ օրը ստեղ ես, հետո ընդեղ ես»,- դիմելով նստացույցի մասնակից Մանուել Մանուկյանին՝ հարցրեց պատգամավորը:
«Չեմ վճարում»,- պատասխանեց Մանուել Մանուկյանը:

«Մենք աշխատում ենք, չենք կարում վճարենք, հլը ձեր ասած հավելավճարն էլ ենք ստանում, էլի չենք կարում, բա դու առանց աշխատելու ո՞նց ես ուզում վճարես»,- ասաց Աղազարյանը:
«Ես չեմ վճարելու էնքան ժամանակ, քանի երկիրն արտակարգ դրության մեջ ա... ես հյուրանոցում աշխատել եմ որպես շվեյցար, էսօր էդ աշխատանքը չունեմ»,-պատասխանեց Մանուել Մանուկյանը:
Տեսանյութը՝ Միքայել Մարգարյանի ֆեյսբուքյան էջից


