▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը գերազանցեց բոլոր ռեկորդները, ո՞նց կարելի է լինել այսպես երեսպաշտ ու կեղծավոր. Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն սովորել էինք, որ նախկին ռեժիմի ներկայացուցիչները սեփական կոռուպցիան ու թալանը Արցախով ու ավանդական ազգային արժեքներով են միշտ արդարացնում, բայց Հրայր Թովմասյանը գերազանցեց բոլոր ռեկորդները։

Վերջինիս հարցազրույցից պարզվում է, որ իր՝ անաչառության լիակատար բացակայությամբ ուղեկցվող պաշտոնավարումը որպես ՍԴ նախագահ պայմանավորված է Արցախի ու ավանդական արժեքների պաշտպանությամբ։

Մի կողմ թողնենք, որ դա ՍԴ նախագահի գործը չէ, բայց ախր, ո՞նց, ո՞նց կարելի է լինել այսպես երեսպաշտ ու այսպես կեղծավոր»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին