▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը ՀՀ ԱԺ նախագահին ներկայացրել է պաշտոնից հրաժարականի դիմում: Այս մասին այսօր   ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը։

Նշենք, որ Հրայր Թովմասյանն առաջադրվել է Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում։ Երեկ` ՀՀԿ ԳՄ նիստից հետո,  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է. «Այս ժամանակահատվածում ավելի նպատակահարմար կլինի, որ չհամատեղվի այդ պաշտոնները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին