▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակով Արտաշատի հիվանդանոց է տեղափոխվել 33-ամյա տղամարդ

Shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով ծայրահեղ ծանր վիճակով Արտաշատի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Գագիկ Բադալյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա վրա սպանելու նպատակով կրակել է համագյուղացի, 51-ամյա Մհեր Ստեփանյանը, ում ոստիկանները որոնում են։


Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին