▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հղի կնոջը Ռուսաստան ճանապարհած և ինքնասպանության փորձ կատարած 29-ամյա երիտասարդը մահացել է.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 13-ին, առավոտյան ժամը 10:40-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 44/3 շենքի բնակիչ, 29-ամյա Սուրեն Առաքելյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել փետրվարի 10-ին ծայրահեղ ծանր վիճակում: Բժիշկները մի քանի օր կենաց ու մահու պայքար էին տանում երիտասարդի կյանքը փրկելու համար:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 10-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբից ահազանգ էր ստացվել ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ գլխի աջ քոնքային շրջանում ստացած հրազենային վնասվածքով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն են տեղափոխել երիտասարդ տղայի:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք քննչական բաժնի քննիչները` բաժնի պետի գլխավորությամբ: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին