▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՀՅԴ-ի ոտքերը պետք է լվան, ջուրը խմեն». Ա. Վարդանյանը «հիվանդ ուղեղներին»

A1plus.am-ը գրում է. ԱԺ-ում այսօր «Ընտրական օրենսգրքում» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին փաթեթի քննարկմանը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ իրենք օրենքը բարելավելու չորս տարբերակ են առաջարկել ու որն էլ ընդունվի, լավ է:

Այնուհետեւ նա խոսեց ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը, երբ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ՀՅԴ-ին մեղադրեց դեռ Առաջին հանրապետության տարիներից ի վեր ոչինչ չանելու մեջ. «Պարտադրված երկու խոսք պետք է ասեմ ու վերջին անգամ եմ ասում հիվանդ ուղեղների համար՝ 1918թ. մեր քաղաքական էլիտայի նեկայացուցիչները, լինելով անկախության սերունդ կերտած արժեքների ու բարոյականության կրող, եթե հիմա լինեին, բոլորովին այլ երկրում կապրեինք: Առաջին հանրապետություն ունենալու համար պետք է ՀՅԴ ոտքերը լվան, ջուրը խմեն: Եթե չլիներ Առաջին հանրապետությունը, չէր լինի նաեւ երկրորդը, երրորդը. պորտի վրա աճած բշտիկ՝ նմաններին խորհուրդ կտամ բժշկի դիմել. հետո սովորաբար ուշ է լինում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին