▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ է կատարվում Ազատության հրապարակում

 Ազատության հրապարակում մեկնարկեց «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության կազմակերպված հանրահավաքը, որի մասնակիցները դուրս են եկել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ «ոչ» ասելու իշխանության ներկայացրած նոր Սահմանադրությանը: Մեր թղթակիցը հրապարակից փոխանցում է, որ մեկնարկի պահին հրապարակն այդքան էլ մարդաշատ չէ, որը, թերևս, պայմանավորված է անձրևային եղանակով: Կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին անկախ եղանակային պայամաններից դուրս գալ փողոց և պայքարել ընդդեմ ռեժիմի առաջարկած Սահմանադրության: 
Հանրահավաքին կհաջորդի երթ, որի մասին կազմակերպիչները լրացուցիչ կիրազեկեն հավաքի ավարտին:
Այս պահին հրապարակում են գտնվում Հայ ազգային կոնգրես կուսակցության, ՀԺԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Հիմնադիր խորհրդարանի անդամները, մի շարք հասարկական գոծիչները: Ընդդիմադիր գործիչները կարծում են, որ սահմանադրական փոփոխությունների կարիք այս պահին չկա, և իշխանությունը նոր Սահմանադրության միջոցով լուծում է իր վերարտադրության խնդիրը: 
Հիշեցնենք, որ Սահմահմանադրական հանրաքվեն անցկացվելու է այս տարվա դեկտեմբերի 6-ին:

Մամուլի Խոսնակ 

civilnet.am-ը ուղիղ հեռարձակմամբ ներկայացնում է «ՈՉ»-ի հանրահավաքը՝ Ազատության հրապարակից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին