▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպե՞ս է կառավարությունը որոշում «գիտության օգուտը տնտեսությանը»

ԳԻՏՈՒԹՅԱՆ ոլորտին բյուջեից հատկացումների հարցը քննարկելիս, երբ Դավիթ Հարությունյանը հարցը շատ կատեգորիկ է դրել. «Կարո՞ղ եք ասել՝ այսքան ժամանակ գիտությունը կոնկրետ ի՞նչ օգուտ է տվել տնտեսությանը», պատասխանող չի եղել: Մինչդեռ երկրի տնետեսությունը առևտրայինի, ձկարարդյունաբերության, հանքահանության (տարբերել հանքամշակությունից) վեր ածած երկրում տնտեսությանը արդեն իսկ գիտական սպասարկում չի կարող լինել: Բազմաթիվ գիտնականներ գիտեմ, ովքեր զանազան գյուտեր են արել տնտեսության համար՝ բժշկական սարքավորումներ, ջեռուցման այլընտրանքային սարքեր... Չխոսելով արդեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասին։ Ի՞նչ կարելի է անել, որ նրանք գտնեն իրենց գյուտերն արտադրության վեր ածողների։ Այն դեպքում, երբ մեր երկրում շաքար ներկրողն է որոշում Հայաստանի տնտեսական ուղղությունները։ Գյուղատնտեսության մեջ... Մեր երկրի ստացած բազմաթիվ ծրագրեր երկրին համաձայնում են տալ՝ պայմանով, որ դրանք ուղեկցվեն իրենց երկրների թանկարժեք փորձագետների խորհուրդներով, և մեր պաշտոնյաները չեն համարձակվում (չե՞ն ուզում) ասել, որ մեր երկրում կան համապատասխան մասնագետներ, անհամեմատ էժան և, համարձակվում եմ ասել՝ երբեմն անհամեմատ գրագետ: Իմ փորձով ասեմ՝ իմ ղեկավարած հետազոտական ծրագրերից մեկի հետ կապված Անգլիայից իրենց փորձագետ մասնագետին էին ուղարկել, որ մեզ մեթոդական օգնություն ցույց տա: Խեղճ մարդը հենց առաջին օրն ամաչեց և հաջորդ օրը ետ գնաց: Չնայած՝ շատ սիրալիր էինք և, որպես տանտերեր, փորձում էինք ցույց չտալ իր մեթոդաբանության արխայիկան: Ճիշտ է, ուղարկել էին, հավանաբար՝ ոչ լավագույնին, ուղարկել էին «երրորդ» երկիր: Հենց այդպես էլ գալիս են մեր երկրին հատկացված գումարով բարձր վարձատրություն ստացող փորձագետները: Հարց պարոն Հարությունյանին՝ ինչու՞ եք զանազան ձևերով փակում մեր մասնագետների աշխատելու հնարավորությունները, որպեսզի նրանք մեր երկրի տնտեսությանը օգուտ տան։
Հաջորդ հարցը. «Երբ Ղարաբաղի խնդիրը բարձացավ, Հայաստանում Ղարաբաղի հարցով մասնագետ չկար, քանի որ ԽՍՀՄ կոչված երկրում Հայաստանին արգելված էր զբաղվել այնպիսի հետազոտություններով, որոնք կարող էին «խնդիրներ բարձարացնել»՝ Ցեղասպանությամբ, Կովկասի հայ-թաթարական ընդհարումներով, Անդրֆեդերացիայի աշխատանքի վերլուծությամբ և այլն: Պատմաբաններից, իրավաբաններից, տնտեսագետներից... մեծագույն լարում էր պահանջում, որ փորձեին հընթացս պատասխանել բարձրացող հարցերին: Շատ հարցեր մինչև այսօր անպատասխան են մնացել: Նաև այն պատճառով, որ Ղարաբաղի խնդրում քաղաքական դաշտը զբաղեցրած մարդկանց այդ հետազոտությունները պետք չեն: Իսկ պետք չեն, որովհետև նրանք չգիտեն դրանց մասին: Եվ բարձրացված հարցերը, վերլուծությունները գործնական կիրառություն չեն ստացել, չեն ստանում, և, դատելով գիտության մասին Դավիթ Հարությունյանի պատկերացումներից՝ չեն ստանալու: Շարունակե՞մ։ Թերևս ավելացնեմ, որ պարոն Հարությունյանը հավանաբար դատում է իր դոկտորական աշխատանքով,- չէ՞ որ դոկտորական աշխատանքը գիտական պրոդուկտ է: Իսկապես, ի՞նչ օգուտ է ստացել մեր երկիրը պարոն Հարությունյանի գիտական պրոդուկտից։ Դատելով գիտության վերաբերյալ պարոն Հարությունյանի դատողություններից՝ ոչ մի: Անիմաստ աշխատանք: Միայն հանուն կոչումի:

 

Հրանուշ Խառատյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին