▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես Զարուհի Փոստանջյանն ու Մարտուն Գրիգորյանը փրկեցին իրավիճակը Գյումրիում

galatv.am-ը գրում է.  Գյումրեցիները, երբ իրավիճակը հանրապետության երկրորդ քաղաքում կտրուկ սրվել էր, ցուցարարները մի պահ ոստիկանների մեքենայի վրա էին հարձակվել, փորձում էին շրջել այն:  Ցուցարարները ավելի ագրեսիվ էին դառնում, երթին մասնակցում էին նաեւ սպանված ընտանիքի հարազատները, հատկապես նրանք բավականին բորբոքված են: ԱԺ պատգամավորներ Զ. Փոստանջյանը, Մարտուն Գրիգորյանը զրուցում էին նրանց հետ, համոզում, հորդորում, որ «մեզ նոր Մարտի մեկ, նորից արյուն թափել պետք չէ»: Գյումրեցիները եւ հատկապես սպանված ընտանիքի հարազատները չէին հավատում, որ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող անձը Գյումրիում է: Նրանք կարծում են, որ արդեն իսկ Պրեմյակովին տեղափոխել են Մոսկվա: «Դատախազը խոստացավ, որ մեզնից մարդ է գնում ֆոտո ու վիդեո են բերում, որ մենք համոզվենք, որ այդ սրիկան այդ լակոտը ստեղ է…»,-պահանջում էին նրանք:

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հորդորել են բնակիչներին գնալ եւ ակցիան շարունակել դատախազության շենքի դիմաց՝խոստանալով, որ ինքն ու Զարուհի Փոստանջյանը կգնան եւ կստուգեն՝այնտեղ է արդյոք այդ անձը, թե նրան տարել են և տեղյակ կպահեն գյումրեցիներին: Բողոքի ակցիան դրանից հետո շարժվեց դեպի դատախազություն:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

 

Դիտեք նաև`Պայթյունավտանգ իրավիճակ՝ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ. Ուղիղ միացում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին