▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձ Երևանում

Օգոստոսի 5-ին, ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Դավիթաշենի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի ուղեկցությամբ: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1966 թ. ծնված Տ. Գ.-ի ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով:

Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին