▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպանության փորձը կանխվել է

 Դեկտեմբերի 27-ին, ժամը 00.06-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջին կանգնած քաղաքացին փորձում է ինքնասպան լինել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ:

Փրկարարները կանխել են 1977 թ. ծնված Ա. Բ-ի ինքնասպանության փորձը և տեղում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին