▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԻՊ-ի կողմից հրապարակվեց թվով 13-րդ պարբերականը

Իսլամական պետության կողմից հրապարակվեց թվով 13-րդ Դաբիկ տեղեկատվական պարբերականը, որտեղ հրապարակված նյութերի թեմատիկ ուղղվածությունը հիմնականում Սաուդյան Արաբիան և, հատկապես, Իրանն է: Բացի հիշյալ թեմաներից (ինչը խոսում է այն մասին, որ իսլամականները փորձում են հետ չմնալ մերձավորարևելյան ներկայիս զարգացումներից), իսլամականները Դաբիկի էջերում ընդունում են տխրահռչակ Ջիհադի Ջոնի մահը, որը տեղի էր ունեցել որոշ ժամանակ առաջ ալ-Ռակկայում, հիշատակում են անցած երկու ամիսների ընթացքում ռազմական գործողությունները, նշում իսլամական աշխարհից դուրս իրականացվող ջիհադական պայքարի մասին և այլն:

Սարգիս Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին