▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրադարձություններն ուռճացնելու համար ռուսական ԶԼՄ-ների խելքն իրանցը չէ

Հեղինակավոր ռուսական կայքերից մեկը հաղորդում է, թե իսպանական լրատվամիջոցները գրում են այն մասին, որ ՌԴ-ի արտաքին քաղաքականությունը նորանոր դաշնակիցներ է ներգրավում:

Ուշադրություն «իսպանական լրատվամիջոցները»: Նյութում նշվում է, El Mundo կայքում հայտնված մի վերլուծաբանի կարծիք և ևս մեկ կայք, որը հղում է արել El Mundo-ին:
Երբ ես կարդում եմ, «այս կամ այն երկրի ԶԼՄ-ները այսինչ թեմայի վերաբերյալ» կամ «ինչ որ մի պետության լրատվամիջոցները կարծում են որ»... և այլն, միանգամից մտածում եմ, որ տվյալ երկրի մի շարք լրավամիջոցներ այդ բովանդակությամբ հոդվածներ են տպել տևական ժամանակ, որը չի վրիպել օրինակ ռուսների կամ անգլիացիների աչքից:

«Իսպանական լրատվամիջոցներ» ասելով, եթե նկատի ունեն էտ վերլուծաբանին, ուրեմն Աֆրիկա մայրցամաքը շուտով պատերազմ է սկսելու Եվրոպայի դեմ, որովհետև 5 օր առաջ մի հատ սևամորթ ասում էր, որ չեն սիրում եվրոպացիներին, որովհետև իրենց նկատմամբ բարեհամբյուր չեն:

Այս թեմայի շուրջ էլի եմ խոսել: Իրականում ռուսները հաճախակի են ներկայացնում «կիսատ» պատկերներ կապված համացանցի արձագանքների, միջազգային լրատվամիջոցների անդրադարձների և այլնի հետ: 
Նման հիպերաշխատելաոճով, պարզապես ընթերցողին պատճառում են անհագ ծիծաղ և անմոռանալի ժամանց:

Ռուբեն Խաչատրյան
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին