▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրանը ողջունեց Թուրքիայի՝ Հայաստանին միանալու որոշումը

Հայաստանում գործող տարածաշրջանային աստղագիտական կենտրոնին այսօր՝ նոյեմբերի 17-ին պաշտոնապես միացավ նաև Թուրքիան: Պայմանագիրը ստորագրելու նպատակով մեր երկիր էր ժամանել աստղագետ, Ստամբուլի համալսարանի դոցենտ, Ստամբուլի աստղագիտական ընկերության ներկայացուցիչ Սինան Ալիշը, ով իր խոսքում նշեց, որ մարդկային հարաբերություններն ու գիտությունը վեր են քաղաքականությունից:

-Գիտնականը կարող է դառնալ խաղաղության ռահվիրան: Շատ ուրախ եմ կատարվածի համար,-ողջունելով Թուրքիայի որոշումը՝ ասաց իրանցի աստղագետ Մուհամեդ Բաղերին:

Հայաստանը Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) կողմից 2015թ.-ին ճանաչվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, որի գրասենյակը գտնվում է ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում։ Համագործակցությունն իրականացվում է ՄԱՄ-ի 2010-2020 թթ. ռազմավարական ծրագրի «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) նախագծի շրջանակներում, ըստ որի աստղագիտության զարգացումն աշխարհում համակարգվում է տարածաշրջաններում ստեղծված համապատասխան կենտրոնների կողմից։ Ներկայումս գործում են նման 9 կենտրոններ։ Փոխգործակցությունն աջակցում է անդամ երկրների գիտության զարգացմանը։ Հայաստանում գործող կենտրոնի պաշտոնական անդամներն են Իրանը, Վրաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը։ Վերջիններիս միանալը զգալիորեն ընդարձակում է գործունեությունը դեպի Կենտրոնական Ասիա, այդ պատճառով էլ նախապես «Հարավարեւմտյան տարածաշրջանային կենտրոնը» վերանվանվեց «Հարավարեւմտյան եւ Կենտրոնական Ասիայի աստղագիտական կենտրոն»։

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին