Նոյեմբերի 6-ին կայացած ԲՀԿ քաղխորհրդի նիստը, որի գլխավոր նպատակը համաժողովրդական շարժման միասնական շտաբեր ձևավորելն ու դրանց կազմակերպական և կառուցվածքային լուծումներ տալն էր, լուրջ մտատանջությունների մեջ գցեց իշխանական ճամբարի ներկայացուցիչներին, քանզի բոլոր կանխատեսումները հօդս ցնդեցին և "շաբլոն" գործելաոճը արդեն իսկ չի կարող իր ազդեցությունը ունենալ այս գործընթացի վրա, քանզի սա ինքնին յուրատեսակ և գրագետ մոտեցում էր հարցին:
ԲՀԿ-ի կողմից նախաձեռնված միասնական շտաբերի բացման գաղափարը, ողջույնի լայն ալիք ընդգրկեց և ՀՀԿ-ականները սկսեցին գործել հետևյալ սկզբունքի հիման վրա՝ քաղաքական դաշտում "հակառակորդին" եթե չես կարողանում հաղթել գաղափարապես, ապա անհրաժեշտ է պառակտում մտցնել նրանց շարքերը։ Այս ամենը իրագործվեց իշխանամետ լրատվականների լայնամասշտաբ քարոզչությամբ, երբ ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց, համաձայն որի ՀԱԿ-ը ողջունում է ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած աշխատանքները՝ կապված միասնական շտաբեր բացելու գաղափարի հետ, հավելելով, որ դրան զուգընթաց պետք է կազմակերպվեն նաև հանրահավաքներ, որպեսզի չթուլանա հասարակական ալիքը։
Այստեղ իշխանական լրատվականներ կուլ տվեցին ոչ իշխանական ուժերի կողմից մատուցած խայծը և ջանասիրաբար տարածում էին հոդվածներ, վերլուծություններ, թե իբր ՀԱԿ-ԲՀԿ տարաձայնություններ կան Եռյակի ներսում։ Զավեշտալին այն է, որ այդօրինակ գործելաոճը աշխատեց իօգուտ Եռյակի, քանզի միասնական շտաբերի բացման մասին լուրերը տարածվեց ամբողջ Հայաստանով մեկ (ամեն երկրորդ թեման կապված էր ՀԱԿ-ԲՀԿ անհամաձայնության հետ, բայց իրականում սա շատ գրագետ տակտիկական քայլ էր, դրդել հենց իշխանավորներին իրազեկել հանրությանը, թե ինչ գործողությունների հաջորդականություն է մշակել Եռյակը)։ Այդ քայլից հետո, երբ առավելևս թե ՀԱԿ, թե ԲՀԿ ներկայացուցիչները հերքեցին այն լուրերը, որ տարաձայնություններ կան Եռյակի ներսում և ակամայից ջուր լցնելով եռյակի ջրաղացին, իշխանություններին հաճո բառով արտահայտվեմ, իրենք իրենց "մատ" արեցին, չգիտակցելով որ օժանդակում են ինքնին Եռյակի գաղափարը։
Մնում է իշխանական լրատվականներին հիշեցնել, որ ոչ բոլոր դեմքերում է արհեստական թեմաների ստեղծումը նպաստում իօգուտ իրենց հարազատ կուսակցության շահերի, երբեմն դա հակառակ էֆեկտ է ստանում, ինչպես այս դեպքում։